Featured post

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

333_500x688222_500x6881111_500x68813563478_1712408705688081_2124245034_n 13566000_1712408642354754_35699393_n 13566035_1712408629021422_2062213311_n 13566044_1712408682354750_2051748493_n 13576406_1712408649021420_31730437_n 13576563_1712408669021418_2099264071_n 13576564_1712408679021417_1299458723_n 13578572_1712408689021416_688796837_n

 

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

2015թ.-ի նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա» , «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների ու դասվարների` «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխությունը:
Հ. 174 հիմնական դպրոցի դասվար Ստելլա Սահակյանը մասնակցել և ստացել է վկայական՝ <<Լավագույն ուսուցիչ >>-2015 : Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի ուսուցչուհուն, մաղթում անսպառ եռանդ, ստեղծագործական կանաչ ճանապարհ և նոր հաղթանակներ:

12734281_1559175694403595_4610189844081652985_n12734177_1559175674403597_8952940489480374243_n12716060_1559175727736925_4587369922413079567_o12705706_1559175671070264_1065661468258093457_n

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

Հայկական ազգային տոներից մեկի՝ Տեառնընդառաջի պատմությանը, գլխավոր ծիսակարգերին, կերակրատեսակներին ու խորհրդանիշերին մեր երեխաները ծանոթանում են և′ ընտանիքում, և′ դպրոցում: Հ. 174 հիմնական դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները մեծ ոգեշնչմամբ ներկայացրեցին Տեառնընդառաջի ողջ ծիսակարգը: Ամենայն մանրամասնությամբ փոխանցեցին տոնի հոգևոր խորհուրդը, որն է`Տիրոջն ընդառաջ գնալը,պատմեցին խարույկ վառելու ծեսի, դրա խորհրդանշական դերի , տոնական ծառի ու այլ ավանդույթների մասին:
Իսկ ի՜նչ տոն առանց ազգային երգ ու պարի:
Հայկական դհոլ-զուռնայի հնչյունների ներքո պարեցին աշակերտներն իրենց դասղեկների հետ միասին, որոնք այս դեպքում ոչ միայն միջոցառման կազմակերպիչներ էին, այլև` ակտիվ մասնակիցներ : Իսկ տոնական սեղանների ձևավորումն ավանդական ուտեստներով ապահովեցին ծնողները, որոնք դպրոցական բազմաթիվ միջոցառումների նախաձեռնողներ լինելով , ամեն կերպ աջակցում են դրանց իրականացմանը:

883628_905097056273142_4700193829841700621_o 10533318_905097222939792_4108243395424657187_o 12710994_905097492939765_5407375786238868641_o DSC01441_500x375 DSC01443_500x375 DSC01450_500x375 DSC01454_500x375 DSC01466_500x375 DSC01470_500x375 DSC01472_500x375 DSC01475_500x375 DSC01481_500x375 DSC01488_500x375 DSC01495_500x375 DSC01496_500x375 DSC01506_500x375 DSC01511_500x375 DSC01519_500x375

«Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում»

ՄՐՑՈՒՅԹ

«Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում»

Ամանորյա տոներին ընդառաջ «Dasaran» կրթական ծրագիրը և «Փյունիկ» բարեգործականհիմնադրամը  2015 թվականի  նոյեմբերի 30-ից հայտարարել էին  «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2015-2016» մրցույթը, որի իրականացմանն աջակցում էին  Հայաստանի և Արցախի կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանն ու «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը: Երևանի հ. 174 հիմնական դպրոցը մրցույթինպատրաստվեց սիրով և հաղթանակի մեծ ակնկալիքով:
getget (1) get (2) get (3)

ԴԱՍ-ՍԵՄԻՆԱՐ

<<Հայոց պետական

խորհրդանիշեր>>

Փետրվարի 2-ին Երևանի հ. 174 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<ՀՀ պետական խորհրդանիշեր>> թեմայով դաս-սեմինար 8-րդ դասարանցիների մասնակցությամբ: Դասը սկսվեց պետական օրհներգի կատարմամբ և ՀՀ պետական զինանշանի ու դրոշի վերաբերյալ նոր ու բովանդակալից տեղեկություններով: Աշակերտները ներկայացրեցին նաև իրենց անհատական աշխատանքները, հանդես եկան պետական խորհրդանիշների վերաբերյալ իրենց պատկերացումներով ու հետաքրքիր առաջարկություններով:

DSC01247_500x375 DSC01247_786x590 DSC01248_786x590 DSC01249_500x375 DSC01250_500x375 DSC01250_786x590 DSC01251_786x590 DSC01252_500x375 DSC01253_786x590 DSC01255_500x375 DSC01258_500x375 DSC01258_786x590 DSC01259_786x590 DSC01248_500x375 DSC01249_786x590 DSC01251_500x375 DSC01253_500x375 DSC01255_786x590 DSC01259_500x375

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ

Հ. 174 հիմնական դպրոցում ավանդույթ է դարձել ամեն տարի հոկտեմբեր ամսին նշելու մի հրաշալի ու խորհրդանշական տոն` Սուրբ Թարգմանչաց տոնը:Սա հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է,որը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
Տոնին նվիրված միջոցառմանը մասնակցում էին 6զ դասարանի աշակերտները, որոնք ներկայացրեցին հայ ժողովրդի պատմությունը հայոց գրերի ստեղծման անհրաժեշտության, Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի անցած դժվարին ուղու և հաղթանակի մասին:
Միջոցառմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ երևանյան պատասխանատու Ռուզաննա Առաքելյանը, որը ողջունեց նման միջոցառումների նախաձեռնությունը և մաղթեց աշակերտներին, որ նրանք միշտ մաքուր ու անաղարտ պահեն հայոց գիրն ու լեզուն:

12065773_851366308312884_1615624097236660624_n12065614_851365741646274_547093900565171763_nIMAG195620151023_14563512036781_160576947624953_2812496222920645673_n20151023_14564512065773_851366308312884_1615624097236660624_n